Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վաղը Նարեկի հուղարկավորությունն է

Վաղը Նարեկի հուղարկավորությունն է
13.05.2023 | 21:55

Կողքինի ցավը կիսել չսովորեցիք:

Այսօր Դումիկյանի համերգին են ամբոխները խելագարված։

Գնացել են պարելու, ուրախանալու այն պահին, երբ սահմանին կյանքի ու մահվան կռիվ են տալիս Տղերքը։

Լավ դուք չեք ուղղվու՞մ:

Էս աստիճան անտարբերությու՞ն:

Հիշեք բարձր երաժշտություն լսելիս, պարելիս, «Տիկ տոկում» ձեզ ցուցադրելիս հիշե՛ք, որ ձեր պատճառով.

վաղը սեր ու երազ են տանելու հողին հանձնեն։

Վաղը կյանք ու իղձեր են հողին հանձնելու:

Վաղը մեկի եղբորը, որդուն, սիրած տղային են հողին հանձնելու։

Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը:

Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու։

Չներե՜ե՜ե՜ե՜ք Տղերք...

Արմինե ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 6482

Մեկնաբանություններ